Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը՝ ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Դիվանագետը շեշտել է, որ դեպի կարգավորում տանող հիմնական ուղղությունները նշվել են ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններում՝ 2020 և 2022 թվականներին։ «Ռուսական կողմը պատրաստ է շարունակել իր ներդրումն ունենալ դրանց իրականացման գործում։ Բնականաբար, այն ձևով, որը հարմար կլինի երկու կողմերին էլ»,- ընդգծել է Գալուզինը։               
 

Եզրափակչում «Յուվենտուսն» ու «Ռեալն» են

Եզրափակչում «Յուվենտուսն» ու «Ռեալն» են
11.05.2017 | 16:57

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Աթլետիկո»-«Ռեալ» դիմակայության պատասխան հանդիպումը թեև ավարտվեց առաջինի հաղթանակով (2:1), այդուհանդերձ եզրափակչում հանդես գալու իրավունքը նվաճեց «արքայականը», քանի որ սեփական հարկի տակ տոնել էր ավելի խոշոր հաշվով հաղթանակ՝ 3:0:

Այսպիսով հունիսի երեքին Կարդիֆում կայանալիք եզրափակչում միմյանց հետ կմրցեն «Յուվենտուսն» ու «Ռեալը»: Հիշեցնենք, որ մադրիդցիները Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ տիրակալն են, այդ պատվավոր տիտղոսին արժանացել են տասնմեկ անգամ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1141

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ